Սպորտ

Ալեմաոն և «Արարատ-Արմենիա»-ն չեն երկարաձգել պայմանագիրը

1 րոպեի ընթերցում

Ալեմաոն և «Արարատ-Արմենիա»-ն չեն երկարաձգել պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիա»-ի մամուլի ծառայությունը:

Բրազիլացի Ալեմաոյի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է, կողմերը համատեղ որոշում են կայացրել` չերկարաձգել այն։

Ալեմաոն «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2020թ ամռանը ու թիմի կազմում անցկացրած 4 մրցաշրջաններում մասնակցել 119 հանդիպման` դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

«Արարատ-Արմենիա»-ն այս տարի նվաճել է Հայաստանի գավաթը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում