Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն նորեկ ունի

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն նորեկ ունի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել գանացի 26-ամյա վինգեր Էրիկ Օկանսին։ 

Օկանսիի վերջին ակումբը Բելգիայի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Լիերսն» է։ Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել հիմնականում բելգիական թիմերի կազմում («Էյպեն», «Կորտրիկ», «Վասլանդ-Բեվերեն»):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արարատ-Արմենիա»-ն ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում պայքարը պետք է սկսի երկրորդ փուլից` մրցելով Մոլդովան ներկայացնող «Զիմբրուի» հետ։ Առաջին խաղը կկայանա Մոլդովայում հուլիսի 25-ին, պատասխան խաղը` օգոստոսի 1-ին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում