Միջազգային

Ռուսաստանը և ՄԱԿ-ը հաստատել են ռուսական հացահատիկի արտահանման ապահովման կարևորությունը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և ՄԱԿ-ը հաստատել են ռուսական հացահատիկի արտահանման ապահովման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ–ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենը և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը հաստատել են ռուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ապահովման կարևորությունը: «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչությունն իր «Տելեգրամ»–ի ալիքում։

«Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային պարենային անվտանգության ոլորտում առկա իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով համաշխարհային շուկաներ ռուսական գյուղմթերքի անխոչընդոտ մուտքի խնդրի վրա։ Հաշվի առնելով նաև հացահատիկի և պարարտանյութերի համաշխարհային արտահանման մեջ Ռուսաստանի հիմնական բաժինը՝ երկու կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու Ռուսաստան-ՄԱԿ համապատասխան հուշագրի կատարումը»,–ասվում է հրապարակման մեջ:

Կողմերը հանդիպել են մայիսի 31–ին Ժնևում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում