Հասարակական

Մետրոյում շարժասանդուղքների և գնացքների ձայնային հաղորդումներն ընթերցել են երեխաները

1 րոպեի ընթերցում

Մետրոյում շարժասանդուղքների և գնացքների ձայնային հաղորդումներն ընթերցել են երեխաները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1–ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում երեխաների համար կազմակերպվել է ուրախ ու հետաքրքիր միջոցառում, որին մասնակից են եղել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը և մետրոպոլիտենի աշխատակազմի ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնական օրվա կապակցությամբ՝ «Ռադիո Վան» ընկերության նախաձեռնությամբ Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրների, շարժասանդուղքների և գնացքների ձայնային հաղորդումներն ընթերցում էին երեխաները։

Սիրված մուլտհերոսների ուղեկցությամբ՝ օրվա հերոսները տոնական գնացքով ուղևորվել են դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ և շարունակվել է տոնախմբությունը։

Կայարանի շատրվանների մոտ երեխաները նկարվել են իրենց սիրելի մուլտհերոսների հետ, պարել, երգել, մասնակցել մրցույթների, համտեսել պաղպաղակ ու քաղցրավենիքներ և ստացել փոքրիկ նվերներ մետրոպոլիտենի անձնակազմի կողմից։

Տոնի առթիվ Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմի մաղթանքը երեխաներին մեկն է` խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա:

մ1.jpg (378 KB)

մ2.jpg (387 KB)

մ3.jpg (294 KB)

մ4.jpg (113 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում