Միջազգային

Սուդանը հաստատել է Կարմիր ծովում ռուսական ռազմածովային բազա կառուցելու պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

Սուդանը հաստատել է Կարմիր ծովում ռուսական ռազմածովային բազա կառուցելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանը չի հրաժարվում Կարմիր ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա կառուցելու իր պարտավորությունից: Նախագիծը կիրականացվի արարողակարգային որոշ հարցերի հստակեցումից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանում Սուդանի դեսպան Մոհամեդ Սիրաջը:

Նա նշել է նաև, որ Արագ արձագանքման ուժերի դեմ ռազմական գործողություններում Սուդանի ազգային կանոնավոր բանակը տիրել է նախաձեռնությանը: «Եթե ​​պատերազմի սկզբում Ազգային բանակը պաշտպանվում էր, ապա հիմա հակառակ պատկերն է՝ այն հարձակվում է, և ունի աշխարհազորայիններին արմատախիլ անելու հստակ ծրագիր»,- հայտարարել է նա:

2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում արյունահեղ մարտեր են ընթանում Արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։ Կողմերը հակասական տեղեկություններ են հայտնում մարտական ​​գործողությունների ընթացքի մասին:

Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ երկրում շարունակվող մարտերը կարող են հանգեցնել համաճարակների բռնկման և առողջապահական համակարգի փլուզման:

ՄԱԿ-ի տվյալներով՝ մարտական գործողությունների պատճառով ավելի քան 8,2 միլիոն սուդանցիներ լքել են իրենց տները, մոտ 1,7 միլիոնը հանգրվանել են հարևան երկրներում: Երկրի առողջապահության նախարարը հայտարարել է, որ բախումների հետևանքով մեկ տարվա ընթացքում զոհվել է շուրջ 13 հազար մարդ, ավելի քան 30 հազարը տուժել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում