Հասարակական

Արմավիրում ոստիկանները վնասազերծել են զինված անձին

3 րոպեի ընթերցում

Արմավիրում ոստիկանները վնասազերծել են զինված անձին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին մայիսի 27-ի գիշերը ժամը 4.05-ին հաղորդում է ստացվել. Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչն ահազանգել է, թե տան վրա հարձակում են գործել, մոտները կարծես զենք կա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է Բամբակաշատ: Պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը, կոտրելով պատուհանի ապակին, մտել է տուն, և երբ տանտերը ձայներից արթնացել է, դիմել է փախուստի:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Տղամարդու ինքնությունը պարզելուց հետո ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի բաժնի և մարզի պարեկային ծառայության աշխատակիցները մեկնել են նրա տուն: Տեղեկությունը, որ նա կարող է զինված լինել, կասկած չի հարուցել:

ՊարզվեԼ Է, որ 46-ամյա տղամարդը թաքնվել է նկուղում: Ոստիկանները համոզել են նրան դուրս գալ, սակայն տղամարդը հրաժարվել է, անընդհատ գոռացել է, թե մոտը զենք կա, և եթե ներս մտնեն` իրեն կվնասի:

Իրավապահները սկսել են բանակցել նրա հետ: Մոտ հինգ ժամ տևած բնակացությունների ընթացքում տղամարդը մի քանի անգամ կրակել է: Արդեն ժամը ինն անց կեսի սահմաններում, երբ ոստիկանները, պահպանելով անվտանգությունը, մոտեցել են են, տղամարդը երկփողանի հրացանի նմանվող առարկայով կրկին փորձել է կրակել, սակայն ինքաշեն զենքը չի գործել:

Ոստիկաններին հաջողվել է նրան վնասազերծել, ժամը 9.40-ին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ինքնաձիգի փամփուշտ կրակելու համար նախատեսված երկփողանի հրազենի նմանվող առարկա` յուրաքանչյուր փողում ինքնաձիգի մեկ փամփուշտ, տարատեսակ 12 փամփուշտ, գազային ատրճանակի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն սարք, գաղտնի փականով ծալովի դանակ, լապտեր ու բջջային հեռախոս։

Տղամարդը հայտնել է, որ ինքնաշեն հրազեն-առարկաներն ինքն է պատրաստել, դանակը և լապտերը գնել է խանութից, իսկ ինքնաձիգի փամփուշտները տարիներ առաջ գտել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Քննիչի որոշմամբ 46-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում