ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Պենտագոնի բյուջեի նախագիծն ընդունեց գրեթե 700 մլրդ դոլարի չափով
11:42, 15 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 14-ին կայացած նիստում ընդունել Է օրինագիծ 2018 թվականին երկրի պաշտպանության նախարարության գործունեության ուղղությունների եւ ֆինանսավորման մասին: Տեքստի համաձայն՝ Պենտագոնի բյուջեն պետք Է կազմի գործնականում 700 միլիարդ դոլար: Դրա օգտին քվեարկել Է կոնգրեսականների մեծամասնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սույն օրինագծի գերակայություններն են, նախ, մեր մարդիկ, այնուհետեւ մեր անվտանգությունը, հակահրթիռային պաշտպանությունը եւ բարենորոգումները»,- քվեարկությունից առաջ հայտարարել Է պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի նախագահ Մեք Թոռնբերին (հանրապետական Տեխասի նահանգից):
Այժմ Պենտագոնի բյուջեի օրինագիծը պետք Է ընդունի Սենատը: Քանի որ ավելի վաղ դրա տեքստը համաձայնեցվել Է երկու պալատների կողմից, դա շատ ժամանակ չի պահանջի: Այնուհետեւ փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ-ի նախագահի ստորագրման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում