Ժնևում ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը
1 րոպեի ընթերցում

ԺՆԵՎ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ հանդիպումից հետո ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: «Բանակցությունների ավարտից հետո այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը»,-նշում է Հակոբյանը: