Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում կայացել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը

Երևանում կայացել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 11-ին Երևանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության երկրների արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի արդարադատության նախարարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով անդամ երկրների ներկայացուցիչներին՝ նախարար Հարությունյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարների խորհուրդն, իրավամբ, ԱՊՀ կարևոր և արդյունավետ գործող մարմիններից մեկն է, որի շրջանակներում քննարկվում և համաձայնեցվում են անդամ երկրների արդարադատության նախարարությունների իրավասության ներքո գտնվող մի շարք հարցեր:

Նախարարի խոսքով՝ ամենամյա հավաքը հնարավորություն է տալիս անդամ երկրների արդարադատության նախարարություններին հանդես գալու համատեղ առաջարկություններով, որոնք միտված են կատարելագործելու համագործակցության իրավական հիմքերը և ԱՊՀ շրջանակներում ստորագրված միջազգային պայմանագրերը:

Նիստի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի և ԱՊՀ երկրների միջև համագործակցության մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71/10 բանաձևին, ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարությունների կողմից պետական ծառայությունների մատուցման փորձին, ԱՊՀ անդամ պետությունների նոտարական գործունեության բնագավառում օրենսդրության համապատասխանեցմանն ու ԱՊՀ բարձրագույն մարմինների միջազգային պայմանագրերի և որոշումների թարմացմանը վերաբերող մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am