Միջազգային

Թրամփը հավաստել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի դեմ

2 րոպեի ընթերցում

Թրամփը հավաստել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի դեմ
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հավաստել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

Նշվում Է, որ քաղաքական ղեկավարները քննարկել են նախօրյակին Փենյանի կողմից անցկացված միջուկային փորձարկումը: Թրամփը հաստատել Է, որ Վաշինգտոնը կպաշտպանի իրեն ու ու իր դաշնակիցներին՝ «օգտագործելով դիվանագիտական, սովորական ու միջուկային հնարավորությունների ողջ սպեկտրը»:

Սեպտեմբերի 3-ին Պետանգոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են «արդյունավետ ու կործանիչ ռազմական պատասխան» տալ ԱՄՆ-ի կամ Վաշինգտոնի դաշնակիցների տարածքների համար Փենյանի կողից սպառնալիքի ծագման դեպքում: Նա պարզաբանել Է, որ նախագահին առաջարկել Է Կորեական թերակղզում ճգնաժամի լուծման մի քանի ուժային տարբերակ, սակայն ճշտել Է, որ Ամրիկան չի ձգտում Հյուսիսային Կորեայի լիակատար ոչնչացման: Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ին հայտնել Է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: ԿԺԴՀ-ում հայտարարել են, որ խոսքը վերաբերում Է մարտալիցքի, որը կարող Է օգտագործվել բալիստիկ միջմայրցամաքային հրթիռների հանդերձման համար: Հարավկորեացի զինվորականները պայթյունի հզորությունը գնահատել են 100 կիլոտոննա:

Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված միջուկային փորձարկումը հարուցել Է միջազգային հանրակցության կոշտ հակազդեցությունը: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգոթյան խորհուրդը սեպտեմբերի 4-ին կանցկացնի արտահերթ նիստ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում