Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրեց հրդեհաշիջման 14-րդ թռիչքը /լրացված/

Ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրեց հրդեհաշիջման 14-րդ թռիչքը /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օգոստոսի 17-ին, ժամը 11.39-ին ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 13-րդ թռիչքը դեպի «Խոսրովի անտառ» արգելոց, իսկ ժամը 12:57-ի դրությամբ՝ 14-րդ թռիչքը:

Օգոստոսի 17-ի առավոտյան ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով «Խոսրովի անտառ»-ի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում,որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով: Ժամը 10.00-ի սահմաններում ինքնաթիռն իրականացրել է 12-րդ թռիչքը:

«Խոսրովի արգելոց»-ի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am