Վարչապետ Կարապետյանն առանձնազրույց է ունեցել է Բելառուսի իր գործընկերոջ հետ
09:53, 14 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում է գտնվում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում