Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՄՊՀ-Ն սկզբունքային դիրքորոշումներ է ձևավորել ապրանքային նշանների նկատմամբ իրավունքի չարաշահման առնչությամբ

ՄՊՀ-Ն սկզբունքային դիրքորոշումներ է ձևավորել ապրանքային նշանների նկատմամբ իրավունքի չարաշահման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 149-Ա որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառել «Բրենդլիդեր» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, հիշյալ գործով Հանձնաժողովն արձանագրել է, որ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներն իրացնելիս անձը պետք է գործի բարեխղճորեն։ Ընդ որում, հակառակ գործելակերպն ուղղակիորեն առնչվում է իրավունքի չարաշահման ինստիտուտին, որը, ի թիվս այլնի, կարող է ունենալ հետևյալ դրսևորումները.

մրցակցության սահմանափակման նպատակներով ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքների իրացում,

ապրանքային նշանի՝ դրա նկատմամբ իրավունքի ամրագրման և դրա պաշտպանության նպատակին ոչ համապատասխան  օգտագործում․

այնպիսի ապրանքային նշանի օգտագործում, որը կարող է սպառողի մոտ հանգեցնել ապրանքի որակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ թյուր տպավորության ստեղծման՝ ապակողմնորոշման։

Նշվում է, որ վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունում գործող «Hochland» SE ընկերության կողմից արտադրված ««ФЕТАКСА» փափուկ թարմ պանիր դասական, աղաջրում» և ««ФЕТАКСА» հալած պանիր» անվանումներով ապրանքները Հայաստանում  Ընկերության կողմից իրացվել են «Ֆետա» ծագման տեղանվան հետ ասոցացվող փաթեթավորումներով այն դեպքում, երբ այդ ապրանքներն արտադրված չեն եղել «Ֆետա» ծագման տեղանվան մեջ ներառված աշխարհագրական տարածքում և պահանջներին համապատասխան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am