«Ալաշկերտ»-ը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում
21:49, 27 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հաղթեց «Սանտա-Կոլոմա»-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնին հաջողվեց նվազագույն հաշվով գերազանցել Անդորրայի չեմպիոնին։
Առաջին կեսի վերջնամասում «Ալաշկերտ»-ը գեղեցիկ խաղարկեց գնդակն և խաղի 39-րդ րոպեին հաշիվը բացեց Ուրոշ Նենադովիչը։ Երկրորդ կեսում Խաշմանյանը մի քանի դիրքային փոփոխություններ կատարեց, որը, սակայն դրական արդյունք չտվեց և «Ալաշկերտ»- ը հաղթեցը նվազագույն հաշվով։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ Անդորրայում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում