Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հարցված զբոսաշրջիկների 76 տոկոսը Թուրքիան համարել Է ոչ անվտանգ ուղղություն

Հարցված զբոսաշրջիկների 76 տոկոսը Թուրքիան համարել Է ոչ անվտանգ ուղղություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականին ճանապարհորդների կեսն իրենց ուղեւորությունները կսահմանափակեն անվտանգ ուղղություններով: Այս եզրակացությանն են հանգել IPK‘s World Travel Monitor: Global Travel Trends 2016/2017 հետազոտության հեղինակները, որի շրջանակներում հարցում Է արվել 500 հազար զբոսաշրջիկների 60 երկրներից: Փաստաթուղթը հրապարակվել Է Բեռլինի զբոսաշրջության ցուցահանդեսի (ITB) կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    
World Travel Monitor-ի տվյալներով՝ միջազգային զբոսաշրջիկների 45 տոկոսն այս տարի ուղեւորություններ պլանավորելիս հաշվի կառնի այս կամ այն երկրում քաղաքական գործոնները եւ կայունությունը, ներառյալ հեղաշրջումները, զանգվածային հուզումները եւ իշխանությունների նախազգուշացումներն ահաբեկիչների գրոհների հնարավորության մասին: Նշվում Է, որ մեկ տարի առաջ անվտանգության համար անհանգստացող ճանապարհորդների թիվը եղել վեց տոկոսով պակաս:   
Ըստ որում զբոսաշրջիկների 16 տոկոսը հայտարարել Է, որ 2017 թվականին կհանգստանա բացառապես հայրենիքում:
Նաեւ հետազոտության մեջ ասված Է, որ հարցման մասնակիցների 76 տոկոսը Թուրքիան համարել Է ոչ անվտանգ ուղղություն, մեկ տարի առաջ այս կարծիքին Էր հարցվածների 64 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am