Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ադրբեջանը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ

Ադրբեջանը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 490 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am