Ստրասբուրգում ընտրելու են Եվրախորհրդարանի նոր ղեկավարին
10:04, 17 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում հունվարի 17-ին տեղի են ունենալու Եվրախորհրդարանի նոր նախագահի ընտրությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարտին Շուլցը նոյեմբերին հայտարարել Է ԵԽ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու եւ Գերմանիայում 2017 թվականի ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում գլխավորելու որոշման մասին:
Դիտորդների կարծիքով՝ Եվրամիության ներկայացուցչական իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնի հավակնորդներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Անտոնիո Տայանին, սոցիալիստ Ջաննի Պիտելան եւ լիբերալ Գի Վերհոֆստադտը:
Եվրախորհրդարանի նոր ղեկավարն ընտրվելու Է գաղտնի քվեարկությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում