Ստրասբուրգում ընտրելու են Եվրախորհրդարանի նոր ղեկավարին

Armenpress 10:04, 17 Հունվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում հունվարի 17-ին տեղի են ունենալու Եվրախորհրդարանի նոր նախագահի ընտրությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարտին Շուլցը նոյեմբերին հայտարարել Է ԵԽ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու եւ Գերմանիայում 2017 թվականի ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը  Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում գլխավորելու որոշման մասին: 
Դիտորդների կարծիքով՝ Եվրամիության ներկայացուցչական իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնի հավակնորդներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Անտոնիո Տայանին, սոցիալիստ Ջաննի Պիտելան եւ լիբերալ Գի Վերհոֆստադտը: 
Եվրախորհրդարանի նոր ղեկավարն ընտրվելու Է գաղտնի քվեարկությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am