Սերժ Սարգսյանն ու Ֆրա Մեթյու Ֆեսթինգը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն Ֆրա Մեթյու Ֆեսթինգը քննարկել են Սիրիայում տիրող իրադրությունը, որը վերածվել է հումանիտար աղետի: ՀՀ նախագահական նստավայրում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեծ ցավով փաստեցինք նաև, թե ինչպիսի հալածանքների և կտտանքների են ենթարկվում այնտեղ քրիստոնյաները և ոչ միայն քրիստոնյաները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահը հավելեց, որ հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը` իր ավանդը բերելու ցանկացած նախաձեռնության, որը որևէ կերպ կխոչընդոտի քրիստոնյաների, քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը Մերձավոր Արևելքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում