Ղազախստանյան սահմանապահները Ադրբեջանի քաղաքացիների են բերման ենթարկել
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի սահմանապահները երեկ բերման են ենթարկել 36 սահմանախախտների` այդ թվում Ադրբեջանի եւ Ուզբեկստանի 5 քաղաքացիների, որոնք փորձել են պետական սահմանն անցնել կեղծ փաստաթղերով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ղազախստանյան ԶԼՄ-ները, այսօր հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայության մամուլի ծառայությունը:
«Բերման ենթարկվածներից երկուսը խախտել են հանրապետության տարածքային եւ ներքին ջրերի ռեժիմը: Նրանք զբաղվել են ձկան որսագողությամբ: Ադրբեջանի երեք եւ Ուզբեկստանի երկու քաղաքացիներ փորձել են պետական սահմանն անցնել կեղծ փաստաթղերով», -ասվում է հայտարարության մեջ:
Մամուլի տեղեկագրում նշվում է, որ մնացած բերման ենթարկվածները խախտել են Ղազախստանում մնալու սահմանված ժամկետը: «Բերման ենթարկվածները կենթարկվեն վարչական պատասխանատվության», -նշված է մամուլի տեղեկագրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում