Եվրոպայի և Կովկասի տրանսպորտի հարցերով փորձագետները քննարկում են համագործակցության զարգացման հեռանկարներ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՏՐԱՍԵԿԱ (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք) ծրագրի շրջանակներում Մոլդովայում Եվրոպայի և Հարավային Կովկասի տրանսպորտի ոլորտի պատասխանատուների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպական հարևանության քաղաքականության տեղեկատվական կենտրոնը, դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձի փոխանակում իրականացնել եվրոպական լավագույն մասնագետների հետ:
Դասընթացի ժամանակ տրանսպորտային ոլորտի փորձագետներն ընդգծել են, որ անհրաժեշտ է բարեկարգել արդեն իսկ գոյություն ունեցող երկաթուղին, որը միացնում է Չինաստանը Եվրոպային` անցնելով Կովկասով, Սև ծովի հյուսիսային հատվածով, Հարավային Եվրոպայով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում