Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի 
արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանիի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին:

Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով զոհված նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

Ջեյհուն Բայրամովը նաև նշել է Աբդոլլահյանի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և տարաձայնություններ առաջացնող հարցերի լուծման գործում։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am