Եվրոպայի և Կովկասի տրանսպորտի հարցերով փորձագետները քննարկում են համագործակցության զարգացման հեռանկարներ

Armenpress 20:08, 19 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՏՐԱՍԵԿԱ (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք) ծրագրի շրջանակներում Մոլդովայում Եվրոպայի և Հարավային Կովկասի տրանսպորտի ոլորտի պատասխանատուների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպական հարևանության քաղաքականության տեղեկատվական կենտրոնը, դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձի փոխանակում իրականացնել եվրոպական լավագույն մասնագետների հետ:

Դասընթացի ժամանակ տրանսպորտային ոլորտի փորձագետներն ընդգծել են, որ անհրաժեշտ է բարեկարգել արդեն իսկ գոյություն ունեցող երկաթուղին, որը միացնում է Չինաստանը Եվրոպային` անցնելով Կովկասով, Սև ծովի հյուսիսային հատվածով, Հարավային Եվրոպայով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am