Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա

Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվելու: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ երկրի վարչապետը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ընդլայնված ձևաչափով: Նաև պլանավորված են պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունները ԶԼՄ-ների համար։

Վրաստանն ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Երկրները դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել 1992 թ. մայիսի 21-ին։

Երկրներն ակտիվորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային նախագծերի շրջանակներում, մասնավորապես, ողջ տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Հարավային գազային միջանցքը:

Բացի այդ, Վրաստանն ու Թուրքիան «Միջին միջանցք» միջազգային նախագծի մասնակիցներ են: Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների շրջանում։ Հարևան երկրի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 721,7 մլն դոլար, ինչը Վրաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 15,4 %-ն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am