Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը, զարգանալը ՀՀ-ում պետք է լինի գերնպատակ․ վարչապետ

Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը, զարգանալը ՀՀ-ում պետք է լինի 
գերնպատակ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանազատումն այն մասին է, որ տառապելը Հայաստանի Հանրապետությունում պետք է չլինի գերնպատակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր տառապանքի փորձը պետք է մեզ ասի, որ մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չէ, ու մենք հիմա դրանով ենք զբաղված: Սահմանազատումը դրա համար է: Սահմանազատումն այն մասին է, որ տառապելը Հայաստանի Հանրապետությունում պետք է չլինի գերնպատակ:

Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը և հարստացնելը, զարգանալը և զարգացնելը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում գերնպատակ: Սա է, որ մենք պետք է դարձնենք պետական գաղափարախոսություն, ու մենք սա անում ենք, ու մենք սա անելու ենք: Ու այս ճանապարհին մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք»,- ասաց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am