Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին

Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով 
տոն կնվիրի երաժշտասերներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի շրջանակում շանսոնյեի երգերը կներկայացնի լիբանանցի երգիչ Ղասսան Յամմինը:

Նա ելույթ կունենա Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը տեղի կունենա հունիսի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյին կհնչեն մեծն շանսոնյեի հայտնի ու սիրված երգերը:

Ղասսան Յամմինը Եվրոպայում հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես եկել, տարիներ շարունակ կատարել է Ազնավուրի երգերը աշխարհի մի շարք բեմերում:

Առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին: Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ նա մեր երկիր կայցելի «Նյու ջեներեյշն փրոջեքթի» հրավերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am