Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 17-ին կայցելի Իսպանիա՝ վարչապետ Պեդրո Սանչեսի հետ Կիևի և Մադրիդի միջև անվտանգության համաձայնագիր ստորագրելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 14-ին հայտնել է «TVE»-ն՝ վկայակոչելով թագավորական ընտանիքի աղբյուրները։
Ըստ տեղեկությունների՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը Զելենսկիին կընդունի Մադրիդի իր պալատում։
Ավելի վաղ «Pais» թերթը հայտնել էր, որ անվտանգության համաձայնագիրը Մադրիդին պարտավորեցնում է երկարաժամկետ ռազմական օգնություն տրամադրել Կիևին, համագործակցել զինված ուժերի վերապատրաստման և ուկրաինական պաշտպանական արդյունաբերության զարգացման գործում, ինչպես նաև տեղեկություններ փոխանակել հետախուզության և կիբերանվտանգության ոլորտում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում