Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Լազուր ափին մայիսի 14-ին բացվում է Կաննի միջազգային կինոփառատոնը. կինոստուգատեսի հիմնական մրցույթում այս տարի ներկայացված է 22 ֆիլմ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը:

Մայիսի 14-ից մինչև 25-ը Լազուր ափին կայանալիք ստուգատեսի մեկնարկը կտա Քվենտին Դյուպիեի «Երկրորդ ակտ» ֆրանսիական ժապավենը։ Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ Գրետա Գերվիգն է. նա այնպիսի կինոնկարների հեղինակ է, ինչպիսիք են «Փոքրիկ կանայք», «Լեդի Բյորդ» և «Բարբի» ֆիլմերը։

Կաննի 77-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում ներառվել է 22 ֆիլմ։

Կաննի «Ոսկե արմավենու ճյուղին» հավակնում են գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովի մասին պատմող Կիրիլ Սերեբրեննիկովի «Լիմոնով: Բալլադ Էդիչկայի մասին» ֆիլմը, ամերիկացի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Մեգալոպոլիս» գիտաֆանտաստիկ ֆիլմը, հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Բարության տեսակները» և իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Պարտենոպա» ֆիլմերը։

Բացի այդ, ստուգատեսի հիմնական մրցույթում պայքարելու են Դոնալդ Թրամփի կարիերայի մասին պատմող իրանական ծագումով շվեդ ռեժիսոր Ալ Աբասիի «Աշակերտը» ֆիլմը, Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, կանադացի ռեժիսոր Դևիդ Կրոնենբերգի «Պատանքներ» ֆիլմը, ֆրանսիացի ռեժիսոր Քրիստոֆ Օնորեի`Մարչելո Մաստրոյանիի մասին պատմող «Իմ Մարչելոն» ֆիլմը և այլ կինոնկարներ:

Հիմնական մրցույթում ընդգրկվել են նաև շվեդ ռեժիսոր Մանգուս ֆոն Հոռնի «Ասեղով աղջիկը» ֆիլմը, բրիտանացի ռեժիսոր Անդրեա Առնոլդի «Թռչունը» կինոնկարը, բրազիլացի ռեժիսոր Կարիմ Այնուզի «Ճակատագրի հյուրանոցը» ֆիլմը, ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Էմիլյա Պերես» ֆիլմը և այլն:

Կաննի միջազգային կինոփառատոնն ամենամյա կինեմատոգրաֆիական փառատոն է, որը մայիսի վերջին Կանն առողջարանային քաղաքում անցկացվում է 1946 թվականից։ Այն առաջին անգամ 1946 թվականին անցկացվել է սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 5-ը։ Փառատոնն իր արդի մասշտաբները ձեռք է բերել 1951 թվականից հետո։ 1952 թվականից ամեն տարի անցկացվում է մայիսին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am