Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում

Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը շարունակում են մարտական գործողությունները Գազայի բոլոր հատվածներում, այդ թվում՝ Ռաֆահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին:

Նա հայտնել է, որ, մասնավորապես, հարավային հատվածում 162-րդ դիվիզիայի զորքերը շարունակում են արևելյան Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի թիրախների ոչնչացման գործողությունը։

Նրա խոսքով՝ սա նպատակաուղղված, հետախուզության կողմից ղեկավարվող գործողություն է այդ տարածքում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների դեմ, որտեղից հրթիռակոծվել է բնակելի տարածք, ընդ որում՝ մանկական խաղահրապարակ:

«Մինչ այժմ մեզ հաջողվել է տասնյակ ահաբեկիչների ոչնչացնել արևելյան Ռաֆահում, գտնել ստորգետնյա կարեւոր երթուղի և առգրավել մեծ քանակությամբ զենք։ Այսօր առավոտյան մենք համակարգել ենք արևելյան Ռաֆահի մարտական գոտուն հարակից շրջաններից ժամանակավոր տարհանումը»,- Հագարի խոսքն է մեջբերել Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am