Թուրքիայի Դենիզլի նահանգի հիվանդանոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել
19:56, 1 Մարտ 2024
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի նահանգի հիվանդանոցներից մուտքին մոտակա սրճարանում հրաձգություն է տեղի ունեցել, յոթ մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դենիզլիում երկու մարդ կրակ է բացել Փամուկկալեի համալսարանական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի մուտքի մոտ գտնվող սրճարանում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ։ Կրակ բացողները դիմել են փախուստի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում