Թուրքիայի Դենիզլի նահանգի հիվանդանոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Armenpress 19:56, 1 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի նահանգի հիվանդանոցներից մուտքին մոտակա սրճարանում հրաձգություն է տեղի ունեցել, յոթ մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դենիզլիում երկու մարդ կրակ է բացել Փամուկկալեի համալսարանական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի մուտքի մոտ գտնվող սրճարանում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ։ Կրակ բացողները դիմել են փախուստի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am