Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ներքին Հանդի բնակիչները պատմել են, որ կրակոցների հետևանքով ահաբեկվել են, հայտնվել տագնապային վիճակում. ՀՀ ՄԻՊ

Ներքին Հանդի բնակիչները պատմել են, որ կրակոցների հետևանքով ահաբեկվել 
են, հայտնվել տագնապային վիճակում. ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ,13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:

«Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով խաթարվել են քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության և այլ հիմնարար իրավունքները։

ՄԻՊ աշխատակազմին բնակիչները պատմել են, որ կրակոցները պարզ լսելի են եղել, ինչի հետևանքով իրենք ահաբեկվել են, հայտնվել են անորոշության մեջ, տագնապային վիճակում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, կրթության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշտադիտարկման և մարդու իրավունքներին առնչվող փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am