Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերանվանելու անհրաժեշտությունը

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել  է Հայոց պատմությունը  Հայաստանի 
պատմության վերանվանելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նախագծով կառավարությունը բացարձակապես չի հակադրում պետությունը հայրենիքին, այլ՝ ընդամենն արձանագրում է այդ հասկացությունների հարաբերությունը հասկանալու, հետազոտելու անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին։

«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը պետականության պատմություն է՝ պետականություն չունենալու դրվագներով։ Մենք ուզում ենք պետականություն չունենալու դրվագների դոմինանտությունը փոխարինել պետականություն ունենալու դրվագների դոմինանտությամբ, որն այսօր այդպես չի»,-համոզմունք է հայտնել վարչապետը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am