Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

ՌԴ-ն նախատեսում է ԱԹՍ-ների արտադրություն սկսել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում

ՌԴ-ն նախատեսում է ԱԹՍ-ների արտադրություն սկսել Մերձավոր Արևելքում և 
Հյուսիսային Աֆրիկայում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը գործընկերների հետ մշակում է մի շարք երկրներում ռուսական անօդաչուների արտադրության տեղայնացումը, կան նախագծեր Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ասել է ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը։

«Ներկայում «Ռոսօբորոնէքսպորտ»-ը մի շարք երկրներում փաստացի խորհրդակցություններ է անցկացնում ռուսական անօդաչու համալիրների արտադրությունը տեղայնացնելու շուրջ: Մենք նախագծեր ունենք ինչպես Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, այնպես էլ աշխարհի այլ տարածաշրջաններում», - Միխեևը գործակալությանն ասել է Էր Ռիադում բացված World Defense Show 2024 ցուցահանդեսի ժամանակ:

«Մենք բանակցություններ ենք վարում պատվիրատուների տարածքում անօդաչու թռչող սարքերի արտադրության տեղայնացման, հեռանկարային նմուշների ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքների անցկացման շուրջ՝ հաշվի առնելով ռուսական կողմի լուրջ իրավասությունները դրանց մշակման և մարտական ​​կիրառման հարցում», - նշել է նա։

«Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավարը հավելել է, որ ընկերությունը գործընկերներին առաջարկում է իր ծառայությունները տեղային և տարածաշրջանային մակարդակի  բարձր տեխնոլոգիական սպասարկման կենտրոնների կառուցման ուղղությամբ՝ տարբեր արտադրողների անօդաչու համալիրների վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am