Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

«Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին.Մխիթարյանը մասնակցել  է խաղին

«Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին.Մխիթարյանը մասնակցել  է խաղին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տան ընդունել է «Յուվենտուս»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միլանյան ակումբին՝ «Ինտեր»-ին, հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով: «Յուվենտուս»-ի կազմում 37-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել  Ֆեդերիկո Գատին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 57 միավոր: «Յուվենտուս»-ը, որը մրցաշարային աղյուսակում երկրորդն է, վաստակել է միայն 53 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am