Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԱՄՆ-ն միջուկային զենք կտեղակայի Մեծ Բրիտանիայում

ԱՄՆ-ն միջուկային զենք կտեղակայի Մեծ Բրիտանիայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է 16 տարվա ընթացքում առաջին անգամ միջուկային զենք տեղակայել Մեծ Բրիտանիայում՝ Ռուսաստանի կողմից սպառնալիքի մեծացում նկատելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Պենտագոնի փաստաթղթերը:

Սաֆոլկի Լեյքենհիթ ռազմաօդային բազայում նոր օբյեկտի գնման պայմանագրերը հաստատում են, որ ԱՄՆ-ն մտադիր է ավիաբազայում տեղակայել միջուկային մարտագլխիկներ, որոնց հզորությունը երեք անգամ գերազանցում է Հիրոսիմայի վրա նետված ռումբի հզորությունը:

ԱՄՆ-ն միջուկային հրթիռները Մեծ Բրիտանիայից դուրս է բերել 2008 թվականին ՝ համարելով, որ Մոսկվայի կողմից սառը պատերազմի սպառնալիքը նվազել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am