Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Չինաստանն Իրանին կոչ է արել զսպել հութիների հարձակումները Կարմիր ծովում․ Reuters

Չինաստանն Իրանին կոչ է արել զսպել հութիների հարձակումները Կարմիր ծովում․ 
Reuters

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի իշխանություններն իրենց իրանցի գործընկերներին խնդրել են զսպել Կարմիր ծովում հութի ապստամբների կողմից առևտրային նավերի վրա հարձակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իրանցի 4 աղբյուրների։

Ըստ աղբյուրների՝ Չինաստանն ասել է, որ եթե իրենց շահերին որևէ կերպ վնաս հասցվի, ապա «դա կանդրադառնա Թեհրանի հետ գործարար հարաբերությունների վրա»։

«Այնպես որ, հութիներին ասե՛ք զսպվածություն ցուցաբերել», - ասել են աղբյուրները։

Կողմերի միջև տվյալ թեմայի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել վերջին հանդիպումների ժամանակ։ Աղբյուրները հրաժարվել են հստակ մանրամասներ հաղորդել դրանց ժամկետների և մասնակիցների վերաբերյալ։

Հութիները հայտնել են, որ թիրախավորում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ ի աջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների, որոնք մեծապես տուժում են Իսրայելի ռազմական գործողություններից։ Հութիների հարձակումների պատճառով ավելացել են ապրանքափոխադրման ծախսերը, քանի որ մի շարք խոշոր նավագնացային ընկերություններ ստիպված են եղել փոխել երթուղին և ավելի երկար ճանապարհով իրականացնել Ասիայի և Եվրոպայի միջև առևտուրը։

Ըստ իրանցի աղբյուրների՝ Պեկինը հստակ ասել է, որ շատ հիասթափված կլինի Թեհրանից, եթե հարվածի տակ հայտնվեն Չինաստանի հետ կապված նավերը։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերի կողմից այս ամիս Եմենում հութիների դեմ իրականացված մի քանի հարձակումները չեն կարողացել վերջ դնել Կարմիր ծովում խմբավորման հարձակումներին։

Պաղեստինի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 25 700 մարդ է զոհվել։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակով պատերազմ է սկսել հոկտեմբերի 7-ից, երբ շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու և գերեվարելով 240-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am