Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ուզբեկստանի ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ուզբեկստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության դեսպան Օլեգ Մալգինովը դեկտեմբերի 21-ին կանչվել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ուզբեկստանի լրատվամիջոցները:

Ուզբեկստանի լրատվամիջոցները հայտնում են, որ դեսպանն ԱԳՆ է կանչվել ռուս գրող, «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ Զախար Պրիլեպինի հայտարարությունից հետո։

Ռուսաստանի դեսպանին ասել են, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ոգուն։

Մալգինովի խոսքով՝ Պրիլեպինի հայտարարությունները ընդհանուր ոչինչ չունեն Ռուսաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշման հետ, իսկ Ռուսաստանում Ուզբեկստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը երբեք կասկածի տակ չեն դրել։ Դեսպանը նաև ասել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն շուտով կմեկնաբանի այս միջադեպը։

Պրիլեպինն ավելի վաղ առաջարկել էր Ուզբեկստանը և հարևան մյուս երկրները միացնել Ռուսաստանին։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am