Քաղաքականություն

Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները

2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ընտրական ցուցակում ընդգրկված, սակայն հետո ինքնաբացարկ ներկայացրած ավագանու անդամի թեկնածուների գրանցումը ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու հարցերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Անդրանիկ Գասպարյանի, Արտակ Հովակիմյանի, Սամվել Ղուկասյանի, Վահե Հակոբյանի, Միքայել Օհանյանի, Արմեն Մհերյանի, Լուսինե Դայանի, Ռազմիկ Մկրտչյանի և Ռոման Համբարձումյանի գրանցումները։

Բացի այդ, ԿԸՀ-ն Երևանի քաղաքապետից ստացել է Երևան քաղաքի ավագանու անդամների մանդատները դադարեցնելու և լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հինգ արձանագրություն։

«Մայր Հայաստան» դաշինքից մանդատները վաղաժամկետ դադարեցրել են Դուստրիկ Մխիթարյանը և Ադրինե Ավագյանը։ Մանդատները կտրվեն «Մայր Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Քոչարյանին և Գրիգոր Իսկանդարյանին։

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատները վաղաժամկետ դադարեցրել են Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը և Արամ Ազատյանը։ Մանդատները կտրվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Բարխուդարյանին, Հերմինե Ոսկանյանին և Զինա Չալիկյանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում