Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

ԼՂ բնակչությունը մնացել է առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի և ջեռուցման. ահազանգում է ՄԻՊ-ը

ԼՂ բնակչությունը մնացել է առանց էլեկտրականության, հաղորդակցման 
միջոցների, սննդի և ջեռուցման. ահազանգում է ՄԻՊ-ը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ Արցախի շատ բնակիչներ սառը ջերմաստիճանի պայմաններում մնացել են առանց լույսի, ուտելիքի և ջեռուցման։

«Արցախի ամբողջ բնակչությունը շարունակում է մնալ ապաստարաններում առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի և ջեռուցման՝ սառը ջերմաստիճանի պայմաններում։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածները և քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով ռազմական ավիացիա, հրետանի և անօդաչու թռչող սարքեր»,- հայտնել է Արցախի օմբուդսմենը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am