Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ադրբեջանը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող ուսանողի

Ադրբեջանը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս 
խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող ուսանողի

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:

Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

«Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ՝ հուլիսի 29-ին, Ադրբեջանն առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից ևս մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով մինչ օրս գտնվում է գերության մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am