Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հացահատիկի գործարքը փոխարինող նոր համաձայնագիր են պատրաստում

Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը հացահատիկի գործարքը փոխարինող նոր 
համաձայնագիր են պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայի և Կատարի հետ համատեղ նոր համաձայնագիր են պատրաստում՝ հացահատիկի գործարքի փոխարեն, որի գործողությունն ավարտվել է մեկ ամիս առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական «Bild» պարբերականը։

Այն ներկայացրել է հուլիսի 21-ից օգոստոսի 8-ը ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ-ների և դեսպանատների միջև ծառայողական նամակագրությունը, որը հայտնվել է «Bild»-ի  տրամադրության տակ: Նամակում ասվում է, որ Մոսկվան նախապես զգուշացրել է Անկարային, որ դուրս է գալիս հացահատիկի գործարքից: Այս կապակցությամբ ՌԴ-ն, Թուրքիան և Կատարը սկսել են մշակել նոր եռակողմ համաձայնագիր, որը կփոխարինի հնին։

Նշվում է, որ նոր ենթադրվող փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է ռուսական հացահատիկ մատակարարել աղքատ երկրներին, մասնավորապես՝ Աֆրիկային: Իր հերթին, Թուրքիան հանդես կգա որպես մատակարարումների կազմակերպիչ, իսկ Կատարը՝ որպես մատակարարումների հովանավոր։

Ինչպես նշում է գերմանական պարբերականը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը, չնայած հավանական համաձայնությանը, Մոսկվային խնդրում է վերադառնալ հացահատիկի գործարքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am