Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ապրիլից Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կսկսվի

Ապրիլից Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կսկսվի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ չվերթերի մեկնարկը կտրվի ապրիլի 29-ից, հայտնել են Սոֆիայի օդանավակայանում: Տոմսերն արդեն վաճառվում են Wizz Air օպերատորի կողմից։ Մինչև հունիսի կեսերը չվերթներ կիրականացվեն չորեքշաբթի և կիրակի օրերին, իսկ հունիսի 12-ից հետո՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բուլղարական BTA լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ Երևանը Սոֆիայից դուրս եկող ուղղություններից մեկն է դարձել այն բանից հետո, երբ Wizz Air-ը 2022 թ. վերջին Սոֆիայի օդանավակայանում տեղակայեց յոթերորդ ինքնաթիռը: Սա ճանապարհ է հարթել դեպի նոր ուղղություններ, ինչպիսիք են Ստոկհոլմը, Համբուրգը և Ռիադը:

Սոֆիայի օդանավակայանում ընդգծել են թռիչքների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ նշելով, որ դրա շնորհիվ զարգացնում են ոչ միայն օդանավակայանը և ավիաընկերությունները, այլև դա տեղական բիզնեսին ուղղակիորեն օգնում է զարգանալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]