Երևան

Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանում կանցկացվի երեխաների մասնակցությամբ դպրոցական ավագանու նիստ

1 րոպեի ընթերցում

Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանում կանցկացվի երեխաների մասնակցությամբ դպրոցական ավագանու նիստ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է երեխաների մասնակցությամբ դպրոցական ավագանու նիստ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է․ 

«Սիրելի՛ փոքրիկ երևանցիներ,

Երևանի քաղաքապետարանը, կարևորելով երեխաների մասնակցությունն ու ձայնի լսելիությունը քաղաքային կյանքի զարգացման և որոշումների կայացման գործընթացում, այս տարի ևս կազմակերպում է երեխաների մասնակցությամբ դպրոցական ավագանու նիստը։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սահմանված ժամկետում արդեն հավաքագրվել և գնահատվել են Երևանում առկա խնդիրների, մարտահրավերների և դրանց լուծումների վերաբերյալ ձեր գաղափարներն ու առաջարկությունները ներկայացնող զեկույցները։

Շնորհակալ ենք ձեր ակտիվության, պատասխանատու վերաբերմունքի և ստեղծարար մտածողության համար։

Ձեր առաջարկներն ու տեսլականը կարևոր դեր ունեն ավելի հարմարավետ, ներառական և ժամանակակից քաղաք ձևավորելու գործում։

Կհանդիպենք հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանում՝ միասին քննարկելու ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում