Էստոնիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինային օգնության տարբերակները
21:15, 10 Հունվար 2023
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներ Ուրմաս Ռեյնսալուն, Զբիգնև Ռաուն և Պեկկա Հաավիստոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային օգնության տարբերակները, ներառյալ սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով Էստոնիայի ԱԳՆ ղեկավարի Twitter-ում արված գրառմանը։
«Այսօր զրուցել է Զբիգնև Ռաուի և Պեկկա Հաավիստոյի հետ՝ Ուկրաինային հետագա աջակցության, այդ թվում՝ ռուսական սառեցված ակտիվներն օգնության համար օգտագործելու ուղիներ գտնելու մասին», - գրել է Ռեյնսալուն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում