Էստոնիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինային օգնության տարբերակները

Armenpress 21:15, 10 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի  արտաքին գործերի նախարարներ Ուրմաս Ռեյնսալուն, Զբիգնև Ռաուն և Պեկկա Հաավիստոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային օգնության տարբերակները, ներառյալ սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով  Էստոնիայի ԱԳՆ ղեկավարի Twitter-ում արված գրառմանը։

«Այսօր զրուցել է Զբիգնև Ռաուի և Պեկկա Հաավիստոյի հետ՝ Ուկրաինային հետագա աջակցության, այդ թվում՝ ռուսական սառեցված ակտիվներն օգնության համար օգտագործելու ուղիներ գտնելու մասին», - գրել է Ռեյնսալուն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am