Տեր-Սահակյանը և Հակոբյանը հաջող են մեկնարկել Դուբայի շախմատային մրցաշարում
15:47, 28 Օգոստոս 2022
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը Dubai Open շախմատային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուբայի շախմատային բաց մրցաշարում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը: Երկու շախմատիստներն էլ մեկնարկային տուրում հաղթանակ են տոնել:
Dubai Open շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում