Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բորելը հայտարարել Է, որ Եվրամիությունը պետք Է լուրջ ռազմական ուժ դառնա

Բորելը հայտարարել Է, որ Եվրամիությունը պետք Է լուրջ ռազմական ուժ դառնա

 ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հակամարտությունն ապացուցեց , որ մեղմ ուժը բավարար չԷ, ուստի Եվրամիությունն այսուհետեւ պետք Է լուրջ ռազմական ուժ դառնա: Մայիսի 31-ին այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ՝ ժամանելով Եվրամիության գագաթնաժողով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն, ինչը մենք յուրացրեցինք Ուկրաինայի հակամարտության հիման վրա, որ բավարար չեն առեւտուրը, օրենքի գերակայությունը, բավարար չԷ ուժեղ քաղաքացիական տերություն լինելը, ԵՄ-ն նաեւ պետք Է լուրջ ռազմական ուժ լինի»,- ասել Է Բորելը: «Պաշտպանությունն ազգային իրավասություն Է (ոչ Եվրամիության իրավասությունը): Մենք պետք Է անենք ավելին,- հայտարարել Է նա:- Մենք պետք Է ավելացնենք մեր ռազմական բյուջեները համակարգված ռեժիմով: Եվ, անշուշտ, դա հեշտ չի լինի»:

«Եթե ԵՄ-ի յուրաքանչյուր երկիր ավելացնի իր ռազմական ծախսերն իքս տոկոսով, դա միջոցների մեծ ծախս կլինի, քանի որ չեն վերացվի մեր հանգուցային ռազմական թերությունները, եւ կլինեն հնարավոությունների կրկնումներ: Բանակն ազգային ինքնիշխանության հիմքն Է, եւ ռազմական ծախսերի համակարգումը շատ քաղաքական հմտություններ Է պահանջում: Բորելը հայտնել Է, որ գագաթնաժողովում կնեկայացնի Եվրոպայի պաշտպանական գործակալության զեկույցը, որն ի մի  միավորում եվրոպական բանակների կարիքները եւ Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները: Ավելի վաղ Եվրոպայի երկրների ռազմական ծախսերը դրանց համախառն ներքին արդյունքի առնվազն մինչեւ 2 տոկոսն ավելացնելու կոչերը հնչեցրել են սոսկ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն, որտեղ Վաշինգտոնն առաջատար դեր Է խաղում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]