1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը Եվրոպայի առաջնության արծաթե 

մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բազեյանն ուժերը չափեց Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 3:2 հաշվով:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․ այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկ:

Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը քաղաքի կենտրոնում է՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]