Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. դեսպան Ավետիսյանի հարցազրույցն Իսպանիայի պետական հեռուստաընկերությանը

Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ կառավարության 
առաջնահերթություններից է. դեսպան Ավետիսյանի հարցազրույցն Իսպանիայի 
պետական հեռուստաընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Իսպանիայի պետական ռադիոհեռուստաընկերության 2-րդ ալիքը (La 2 de TVE) պատրաստել է հատուկ հեռուստառադիոհաղորդում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդման շրջանակներում իսպանական հեռուստաընկերությանը հարցազրույց են տրամադրել դեսպան Սոս Ավետիսյանը աշխարհահռչակ հայազգի ջութակահար Արա Մալիկյանը, Մադրիդի Ինքնավար համալսարանի դասախոս, պատմաբան Ֆերնանդո Կամաչոն, իսպանաբնակ հայազգի իրավաբան Էմմա Հակոբյանը։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Միջազգային ճանաչումը և ոգեկոչումը կարևորվում են ոչ միայն անցյալի դաժան ոճրագործությունների դատապարտման, այլ նաև՝ ապագայում ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, մարդկային արժանապատվության և անվտանգության երաշխիքների ապահովման առումներով»,- հարցազրույցի ընթացքում ընդգծել է դեսպան Սոս Ավետիսյանը;

Դեսպանն ընդգծել է նաև, որ Հայաստանը երկար տարիներ միջազգային ասպարեզում այս հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկն է՝ նշելով, որ 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ն ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Հաղորդումը հեռարձակվել է իսպանական մի շարք այլ հեռուստաալիքներով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am